Ջերմուկ

Ճամփորդելիս պիտի փորձես անտեսել կողմնակի ամեն բան, ու վայելես պահի իրական լինել, մինչ դրա հիշողության վերածվելը: Շատ ժամանակ կարող ենք բողոքել եղանակայինպայմաններից, մեզնից, հոգնածությունից ու ուրիշ մանր բաներից, չհասկանալով, որ հենցայդպիսին է կյանքը իրական ու հետաքրքիր: Այս անգամ էլ ճանաչելու, հիանալու ու կյանքիմյուս կողմը տեսնելու համար ճանապարհ ընկանք դեպի խոր ու ամենաիրական ձմեռ: Երկարճանապարահը կարճ թվաց, ցուրտը տանելի, իսկ ընթացքում առաջացած բարդությունները՝մի փոքր վատառողջ էի, լուծելի, ինձ շրջապատող մարդկանց հոգատարության շնորհիվ: ՄենքՋերմուկում էինք: Կոլորիտային քաղաք, որի ամեն անկյունը ձյունով էր ծածկված, իսկ գիշերըլապտերների լույսը փայլ էր հաղորդում այդ նույն ձյանը, մեզ իր հեքիաթի մի մասը դարձնելով: Իմ վատառողջ լինելն անգամ չխանգարեց ինձ վայելել Ջերմուկը: Սահնակախաղ, զբոսանք, զրույցներ, մաքուր ու պարզ զգացողությունները, որ մենք ապրեցինք ու ունեցանք: Ճոպանուղին էր հատկապես շատ գեղեցիկ, որովհետև վերևից ընդգծում էր առատ ձյունը, որնիր ծածկոցի տակ էր թաքցրել ամեն բան, ու շուրջբոլորը խորաթափանց լռության մեջ էր: Պիտի կյանքում կարևորին շատ ժամանակ տրամադրենք, հաճույք ստանանք ապրած օրերից, որ հետ նայելիս ուղղակի լայն ժպտանք:

Ուրցաձոր

Այս անգամ ճանապարհները մեզ Ուրցաձոր տարան: Մեր եռօրյա տունը բնության գրկում էր, որտեղ վայելում էինք սարերով շրջափակված գեղեցիկ տեսարանները: Մեր ճամփորդությաննպատակը էկո-հայրենգիտական ճամբարի իրականացումն էր: Գրեթե ամեն ինչ արված էր, որպեսզի նվազեցվեր միջավայրի աղտոտվածությունը, անապատային վիճակը և բնություննուղղակի կենդանի պահվեր: Մոտակա ջերմոցում աճեցվում էին հարակից տարածքներիհամար անհրաժեշտ և ծանոթ ծառատեսակները, որոնք օդը մաքուր են պահում: Տարածքումընթանում էին բնապահպանական այլ գործընթացներ, որի ընթացքում վայրի կենդանիներինհատկացնում էին հատուկ տարածք, սնունդ և խնամք նրանց գոյության պահպանմանհամար: Հաջորդ օրվա առավոտը սկսվեց արշավով, որի ժամանակ ծանոթացանք քարայծերի քարանձավներին: Չնայելով մեզ հանդիպած անասելի բարդույթներին, սարերիցբացվող տեսարանն աննկարագրելի էր: Հետ վերադառնալուն պես հանդիպում/քննարկումներ ունեցանք տարբեր բնագավառների ներկայացուցիչների հետ, ովքերբնապահպանական դասընթացներ վարեցին: Մեր քննարկումներն ու ֆիլմի դիտումները շատօգտակար և հետաքրքիր էին, բայց մենք սպասում էինք ամենակարևորին՝բնապահպանության նախարարի հետ կայանալիք հանդիպմանը: Հանդիպումը շատ էրհետաձգվել, բայց այն վերջապես կայացավ Արատեսում: Մենք տվեցինք մեզ հուզով բոլորհարցերը և ականատես եղանք ապագա գործողությունների քննարկմանը, որը շատ լավարդյունք խոստացավ: Հանդիպումն ավարտվեց և մենք ճանապարհ ընկանք Երևան: Ճամփորդեք, որովհետև միայն այդպեզ կճանաչեք ձեզ, և ձեր շրջակա աշխարհը:

Լոռին կրկին կանչեց…

Դասեր, պարապմունքներ ու առօրյա վազք մի տեղից մյուսը, բայց դրանց հետ մեկտեղ կյանք, որը ապրել է պետք: Երազանքներ ու նպատակներ շատ ունեմ, ու դրանք ի կատար ածելու համար հիմա ողջ ներուժս կենտրոնացրել կրթությանս վրա: Ճամփորդությունները կյանքիս անբաժան մասն են դարձել, ու հասկացել եմ, որ հենց ճանապարհներին են նոր գաղափարներ ծնվում:
Այս անգամ էլ տեսնելու, սովորելու, բացահայտելու ու ինքս ինձ ճանաչելու համար ճանապարհ ընկա:
Էլի Լոռի, ամենահարազատը, սիրունը… Լոռվա ճանապարհներին մի ամբողջ կյանք կա, սեր կա:
Մեր նպատակներից մեկը քայլարշավն էր դեպի Ոռուտ գետ, որտեղ տեսանք 11/12-րդ դարերի կամուրջ, որից բացվող տեսարանը հեքիաթային էր: Եղանք Արևածագում, Հնեվանքում, Լոռե բերդում, Վարդաբլուրի լճերում, Սբ. Նիկողայոս Հրաշագործ եկեղեցում: Թվածներիցս առանձնացնել չեմ կարող, որովհետև յուրովի գեղեցիկ էին բոլորը: Հետո կրկին Ալավերդի գնացինք, որի ամեն փողոց, բակ ու շենք արդեն շատ հարազատ էր: Մռայլ քաղաքը շունչ էր առել ու էդ փաստը ավելի էր ուրախացնում։ Թափառումներ հարազատ փողոցներով, զրույցներ ամեն ինչի մասին, ու ուղղակի պահի վայելում: Հենց այս ամենն էլ ստիպեցին կորցնել ժամանակի հանդեպ զգացողությունը: Կվերջացնեմ ասելով, որ հենց ճամփորդելիս են ծնվում կյանքիդ ներկա ու գալիք օրերը լուսավորող ամենաջերմ պահերը: Հենց էս հեռուն տանող ճանապարհներն են քեզ ստիպում մտածել. երկար ու խորը: Էս ճանապարհների մեջ չափից դուրս շատ կյանք կա…

Հայրենագիտական ճամփորդության կանգառները

Հաջորդ կանգառը՝ Ձորագետ։ Այս տարվա մեր հերթական ճամփորդությունն է ու կրկին Լոռի։ Ընկեր Մարթան ասում է, որ Լոռին պետք է մաս-մաս ուսումնասիրել, որ պատկերացնենք ինչ հրաշք մարզ է ու ընդհանրապես Հայսատանն է հրաշալիք։ 

Դեբեդի ափերով մինչև Ալավերդի ենք գնացել։ Իսկ այս նախագծով Դեբեդի վտակ Ձորագետն է լինելու մեր երթուղու գլխավոր կետը։ 

Որպես նախապատրաստական աշխատանք, ինձ հանձնարարված է մեր երթուղու հայրենագիտական կանգառների մասին նյութ պատրաստել։  

Այսպիսով մեր առաջին կանգառը Ապարանում է։ Այստեղ նախաճաշում ենք և առաջ շարժվում։ Հաջորդիվ մեզ սպասվում է քայլարշավ Լոռե բերդ։ 

Լոռի Բերդ, միջնադարյան անառիկ ամրոց ներկայիս Լոռու մարզում՝ Ստեփանավանից 4,5 կմ հեռավորության վրա։ Գտնվում է Ձորագետ և Ուռուտ կիրճերի հատման մասում։ Ընդգրկված է Լոռի Բերդի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Լոռե բերդից իջնելու ենք Ուռուտ գետի ափ։ Ուռուտ գետի վրա կառուցված 11-12-րդ դարերի կամուրջ։ 

Միջնադարյան Լոռե բերդաքաղաքի նշանավոր հուշարձաններից է Միսխանա գետի վրա կառուցված կամուրջը, որը Հայաստանի միջնադարյան կամրջաշինության լավագույն օրինակներից է: XI-XII դդ. կառուցված միաթռիչք կամուրջը մինչ օրս կանգուն է: Կառուցված է գետի ափերի վրա գտնվող, իրարից 9 մ հեռավորությամբ մեծ ժայռազանգվածների վրա: Կամրջի թռիչքը կազմում է 8,5 մ, կամարի բացվածքը՝ 3,8 մ, լայնությունը՝ 2,8 մ: Կամուրջը կառուցված է բազալտե հղկված քարերով: 1918 թ. ջրհեղեղի պատճառով վնասվել էր կամրջի աջ կողմի հենասյան մի մասը, որը հետագայում բնակիչները նորոգել էին կոպտատաշ քարերով: Լոռե բերդաքաղաքի միջնադարյան կամուրջը վերանորոգվել է և ստացել իր նախնական տեսքը: 

Մեր ճանապարհի հաջորդ կանգառը Ամրակից գյուղն է։ Այստեղ է գտնվում հայտնի ռուսական եկեղեցին՝ Սբ. Նիկոլայ։ 

Գործել է մինչև 1988 թվականը։ Զգալիորեն վնասվել է Սպիտակի երկրաշարժի ժամանակ։ Գտնվում է վթարային վիճակում։ 2009 թվականին նրա մեջ գտնվող սրբապատկերները տեղափոխվել են Գյումրու ռուսական եկեղեցի։ 

Հյուրատունը  Գարգառում է։ Դիմացը Արջասարի բարձունքն է։ 

Մեր երկրորդ օրվա անելիքները շատ են․ քայլելու ենք դեպի Հնեվանք ու այնտեղից դեպի Արևածագի ձոր, որը հայտնի է նաև Կուրթանի ձոր կամ Ցից քար։  Գիտեմ, որ երկար քայլարշավ է մեզ սպասվում։ 

Երեկոյան քայլելու ենք Բազումի լեռներով դեպքի Հողմաղացներ։ 

Դե իսկ երրորդ օրը մեզ սպասվում է քայլաավ դեպի Մայորի ձոր։  

Համոզված եմ, որ սա ևս մեկ հիանալի ճամփորդություն է լինելու։ 

Շատ սպասված հանդիպում

Շատ սպասված հանդիպումը կայացավ Ալավերդիում։ Ճիշտ է կարևոր է ճամփորդական ուղղությունը, բայց ինձ համար ավելի կարևոր էր հանդիպումը սիրելի մարդկանց հետ: Ալավերդի գնալու հիմնական նպատակն էր տեսնել հանքարդյունաբերությունը հյուսիսում՝պղնձի ու մոլիբդենի գործարանները և գնահատեինք Դեբեդ գետի դերը քաղաքի կյանքում: Հարցեր, որոնք մենք շատ էինք քննարկել էկոլոգիայի դասերի ժամանակ։ Մենք տեսանք և համոզվեցինք, որ այդ քաղաքը իսկապես ապրեցնում էր միայն գործարանը, մարդկանց մեծ մասը աշխատում էր այդ գործարաններում, և նրանք պարզապես ապրում էին աշխատելու համար։ Գործարանի տնօրենի հետ խոսելուց հասկացանք, որ քաղաքը չի ապրում ցանկության կամ էլ հնարավորության պատճառով, քանզի գրեթե ամեն ինչ սեփականաշնորհված էր։ Միայն Դեբեդն էր հույս տալիս, որ հնարավոր է ամեն ինչ փոխել։ Քաղաքը ամբողջովին դատարկ էր միայն մենք էինք զբոսնում փողոցներով և վայելում ամեն մի ակնթարթ։ Ալավերդի քաղաքը երկու մասից է կազմաված՝ սարահարթ, որը բարձրադիր մասում է և ներքևի հատվածը՝ գործարանային մասը: Սարահարթում եղանք Սանահինի վանքում և տեսանք քաղաքը նաև բարձունքից. տեսարանը շատ գեղեցիկ էր, քանի որ քաղաքը շրջապատված էր սարերով։ Այդ տեսարանը փչացնում էր միայն հանքարդյունաբերությունը, գործարանները, թափոնները: Քաղաքում շրջելուց հետո մենք թեժ քննարկումներ ունեցանք տեսածի մասին, ինչը շատ կարևոր էր: Իսկ գիշերը քնելու համար չէ ճամփորդությունների ժամանակ. մինչև ուշ ժամ խոսում ու զրուցում էինք տարբեր թեմաներից՝ հասնում մինչև Լուսին ու Մարս: Եռօրյա ճամփորդությունն անցավ մեկ ժամվա պես, որովհետև քննարկումների և շրջայցների ընթացքում կորցրել էինք ժամանակի զգացողությունը:

Հաշվետվություն

Հունվար ամիսը մեր կրթահամալիրում անցնում է առանձնահատուկ կերպով։ Անցկացվում է ճամբար, որի ընթացքում կազմակերպվում է նախագծեր և ճամփորդություններ։ Ես ունեցել եմ ճամփորդություն դեպի Աշոցք։ Ընկեր Իրինայի հետ գնացել ենք սահադաշտ։ ԵՎ կատարել եմ պատմության նախագծեր Հայկական հարցի և Արևելյան հարցի վերաբերյալ։

Դեպի աշոցք

Մենք ունեցանք հիանալի ճամփորդություն դեպի Գյումրի և Աշոցք։ Մեր ճամփորդության նպատակը մշակութային քաղաքը տեսնելն ու բացահայտելն էր, որը մենք հաջողությամբ կատարեցինք։ Մինչև Աշոցք հասնելը մեր առաջին կանգառը Մարմաշենի վանքն էր։ Տեսարանը շատ գեղեցիկ էր, իսկ վանքի ետևի մասից տեսարան էր բացվում դեպի Ախուրյան գետը, որը ամբողջովին սառչել էր։ Տեսարանը վայելելուց հետո շարժվեցինք Աշոցքի մարզական բազա։ Այնտեղ բարձունքի վրա մեզ դիմավորեցին սահնակներով։ Հսկա բարձունքից սահելուց անդրենալինը մեծանում էր: Ավելի հավես էր, երբ թաղվում էինք ձների մեջ, ընկնում ու թավալ տալիս: Եղանակը շատ ցուրտ էր, բայց չէր զգացվում ջերմ մթնոլորտի և հաճելի զգացողությունների շնորհիվ։ Սահելուց հետո բազայի անձնակազմը մեզ թեյ հյուրասիրեց:Աշոցքի ուրախ պահերից հետո գնացինք Գյումրի :Հյուրատանը տեղավորվեցինք  և անմիջապես դուրս եկանք զբոսնելու, ոտատակ տվեցինք բոլոր տեսարժան վայրերը։  Երեկոյան Գյումրին շատ սիրուն էր: Մեր օրը անցավ ժամվա պես, շատ բուռն քննարկումների հետևանքով չնկատեցինք թե ինչպես լույսը բացվեց: Իսկ առավոտյան հիանալի զգացողություններով լի վերադարձանք Երևան։ Եվ որոշեցինք, որ պիտի հնարավորինս շատ ճամփորդենք, քանզի նման հիշողությունները, որը ձեռք է բերվում ճամփորդությունների ժամանակ միշտ հաճելի և ուրախ պահեր են մեզ հիշեցնելու։

Մարմաշենի վանք

ՄԱՐՄԱՇԵՆԻ
ՎԱՆՔ
Շիրակի մարզ
գ. Վահրամաբերդ
պետ. ցուցիչ` 7. 108. 10

Մարմաշենի վանական համալիրը գտնվում է Շիրակի մարզում, Վահրամաբերդ գյուղից 2 կմ հարավ-արևմուտք, Ախուրյան գետի ձախ ափին:Հայկական ճարտարապետության լավագույն հուշարձանախմբերից է: Այն եղել է միջնադարյան Հայաստանի մշակութային և կրոնական նշանավոր կենտրոն:Համալիրը բաղկացած է երկու հուշարձանախմբից` Մեծ և Փոքր (Վերին):Մեծ հուշարձանախումբը բաղկացած է Կաթողիկե եկեղեցուց, 3 եկեղեցիներից, գավթից և գերեզմանատնից:

Կաթողիկե – մեծ հուշարձանախմբի գլխավոր եկեղեցին է: Ըստ հարավային պատի արձանագրության, կառուցել է Վահրամ Պահլավունին 988-1029-ին: Եկեղեցին երկու զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճ է: Որմնամույթերը մշակված են սլացիկ սյունախրձերով: Ավագ խորանը` որմնախորշերով, իսկ ճակատներն արտաքուստ զարդարված են զույգ կիսասյուներով և նրանց վրա ձգվող դեկորատիվ կամարաշարով: Գմբեթի 12 նիստանի թմբուկը, որը պսակված է հովանոցաձև վեղարով, զարդարված է փոքրիկ ճակտոններով իրար կապվող կիսասյուների փնջերով:
Կաթողիկե եկեղեցին հայկական ճարտարապետության Անիի դպրոցի լավագույն օրինակներից է: Ենթադրվում է, որ կառուցել է Տրդատ ճարտարապետը:

Երկրորդ եկեղեցի – գտնվում է Կաթողիկեի հյուսիսային կողմում, մոտ 1,5 մետր հեռավորության վրա: Կառուցվել է, հավանաբար, նրա հետ միաժամանակ: Թե՛ իր հորինվածքով, թե՛ իր մանրամասերով ու հարդարանքով Կաթողիկեի փոքրացված ընդօրինակությունն է: Պահպանվել են միայն հյուսիսային և արևելյան պատերը:

Երրորդ եկեղեցի – Կաթողիկե եկեղեցու հարավային կողմում է: Կառուցվել է XI դ.: Ներքուստ խաչաձև, չորս անկյուններում ավանդատներով, արտաքուստ ուղղանկյուն կենտրոնագմբեթ կառույց է:

Չորրորդ եկեղեցի – գտնվում է համալիրի հարավ-արևմտյան կողմում: Բացվել է 1954-56 թթ. կատարած պեղումների ընթացքում: Արտաքուստ բոլորակ, ներսից չորս ավանդատներով, քառախորան գմբեթավոր հորինվածքով XI դ. կառույց է: Պահպանվել են գետնախարիսխը և պատերի ստորին երկու շարքերը:

Գավիթ – կից է Կաթողիկեին արևմտյան կողմից: Քառասյուն, կենտրոնակազմ հորինվածքով կառույց է: Ծառայել է որպես տապանատուն: Այստեղ է թաղված Վահրամ Պահլավունին: XIX դ. վերջին նրա տապանաքարը փոխարինվել է նորով: Պահպանվել են գավթի պատերի ստորին մասերը և սյուները:
Գավթի արևմտյան կողմում հայնաբերվել են վանքի ջրմուղի որոշ հատվածներ:

Գերեզմանատուն – տարածված է հուշարձանախմբի հարավային և արևելյան կողմերում:
Փոքր կամ Վերին հուշարձանախումբը բաղկացած է միակ եկեղեցուց և կից գերեզմանատնից:

Եկեղեցի – հայտնի է նաև Հին կամ Հինգերորդ եկեղեցի անվամբ: Գտնվում է Մեծ վանքից հյուսիս, բլրի վրա: Խաչաձև հատակագծով, գմբեթավոր կառույց է, վերագրվում է X-XI դդ.: Այժմ ավերակ է:

Գերեզմանատուն – Տարածված է Փոքր վանքի շուրջը: Այստեղ է ամփոփված Վահրամ Պահլավունու կնոջ` Սոփիայի աճյունը: Այստեղ է թաղված նաև ճարտարապետ Շնավորիկը:

Մարմաշենի վանքը բազմիցս նորոգվել է: 1870 թ. վանքը նորոգել է Մկրտիչ Ջալալյանը և կից հիմնել է դպրոց: 1900 թ. վանքում նորոգման աշխատանքներ է կատարել Մկրտիչ Ա Վանեցի (Խրիմյան Հայրիկ) կաթողիկոսը: 1950-ական թվականներից պարբերաբար վերանորոգման աշխատանքներ են իրականացվել:
2001 թ. Կաթողիկե եկեղեցին վերանորոգվել է իտալահայ բարերար Գայանե Կազնատիի ջանքերով:

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Ավագ դպրոց 11-րդ դասարան