Իրավունք

Հոդված 10.Սեփականության երաշխավորումը

1. Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը:

2. Ընդերքը և ջրային ռեսուրսները պետության բացառիկ սեփականությունն են:

Հոդված 11.Տնտեսական կարգը

Հայաստանի Հանրապետության տնտեսական կարգի հիմքը սոցիալական շուկայական տնտեսությունն է, որը հիմնված է մասնավոր սեփականության, տնտեսական գործունեության ազատության, ազատ տնտեսական մրցակցության վրա և պետական քաղաքականության միջոցով ուղղված է ընդհանուր տնտեսական բարեկեցությանը և սոցիալական արդարությանը:

Հոդված 12.Շրջակա միջավայրի պահպանությունը և կայուն զարգացումը

1. Պետությունը խթանում է շրջակա միջավայրի պահպանությունը, բարելավումը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը՝ ղեկավարվելով կայուն զարգացման սկզբունքով և հաշվի առնելով պատասխանատվությունն ապագա սերունդների առջև:

2. Յուրաքանչյուր ոք պարտավոր է հոգ տանել շրջակա միջավայրի պահպանության մասին:

Հոդված 13.Արտաքին քաղաքականությունը

Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունն իրականացվում է միջազգային իրավունքի հիման վրա՝ բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու նպատակով:

Հոդված 14.Զինված ուժերը և պաշտպանությունը

1. Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը:

2. Հայաստանի Հանրապետության զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և քաղաքացիական վերահսկողության ներքո են:

3. Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը:

Հավաք

Հավաքը երկու կամ ավելի անձանց խաղաղ և առանց զենքի ժամանակավոր ներկայությունն է որևէ վայրում: Լինում են հանրային և ոչ հանրային հավաքներ։ Հավաքը համարվում է հանրային, եթե դրան կարող է մասնակցել յուրաքանչյուր ոք։

Ոչ հանրային հավաքներ

Ժամը 22.00-ից մինչև 8.00-ն բնակելի շինություններին, հիվանդանոցներին, գիշերօթիկ դպրոցներին և գիշերելու համար նախատեսված այլ շենքերին հարող տարածքներում անցկացվող հավաքները չեն կարող զուգորդվել անձանց հանգիստը խանգարող աղմուկով կամ լուսային ազդանշաններով։ 

Հավաքի մասնակիցը պարտավոր է`
1) հավաքի ընթացքում չկրել զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ.
2) կատարել հավաքի ղեկավարի, կարգադրիչների՝ կարգ ու կանոնի պահպանման վերաբերյալ ցուցումները.
3) ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք նպատակաուղղված են հավաքի բնականոն ընթացքը խոչընդոտելուն.
4) հավաքից հեռացվելու դեպքում անհապաղ հեռանալ հավաքի վայրից.
5) հավաքը դադարեցվելու դեպքում անհապաղ հեռանալ հավաքի վայրից.
6) չխոչընդոտել հավաքի անցկացման վայրում գտնվող կամ դրան հարող շենքերի, շինությունների կամ այլ տարածքների ազատ մուտքն ու ելքը։

Իր հերթին հավաքի ղեկավարը`
1) որոշում է հավաքի ընթացքը, մասնավորապես ձայն է տրամադրում ելույթ ունեցողներին և որոշում նրանց ելույթների հերթականությունը,
2) պարտավոր է ներկա լինել հավաքին և հասանելի լինել ոստիկանության ներկայացուցչի համար,
3) հավաքի ընթացքում պարտավոր է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հավաքի բնականոն ընթացքն ապահովելու համար, մասնավորապես հավաքի մասնակիցների կողմից բռնի գործողությունները կանխելու, բռնությունից զերծ մնալու և ուժի կիրառմանը պատրաստ մասնակիցներից սահմանազատվելու կոչերի միջոցով,
4) իրավունք ունի դիմելու ոստիկանության ծառայողներին` հավաքի անցկացման վայրից հեռացնելու այն անձանց, ովքեր կոպտորեն խախտում են հավաքի խաղաղ և բնականոն ընթացքը,
5) պարտավոր է հավաքի մասնակիցներին անմիջապես տեղեկացնել հավաքի խաղաղ և բնականոն ընթացքն ապահովելու վերաբերյալ ոստիկանության ծառայողների պահանջների մասին։

Հավաքի ղեկավարը իրավունք ունի օգտվելու անհրաժեշտ քանակի կարգադրիչների օգնությունից։ Կարգադրիչները պետք է կրեն սպիտակ տեսանելի տարբերանշաններ` վրան գրված «կարգադրիչ» բառը։ Այլ տարբերանշաններ չեն թույլատրվում։ 

Ոստիկանությունը`
1) պարտավոր է հավաքի մասին տեղեկատվություն ստանալուց հետո անհապաղ նշանակել իր ներկայացուցչին և այդ մասին հայտնել կազմակերպչին ու լիազոր մարմնին,
2) պարտավոր է ապահովել իր ներկայացուցչի ներկայությունը հավաքին,
3) պարտավոր է հավաքի անցկացման վայրից հեռացնել այն անձանց, ովքեր կոպտորեն խախտում են հավաքի խաղաղ և բնականոն ընթացքը, եթե այլ կերպ հնարավոր չէ ապահովել այն,
4) պարտավոր է ապահովել հավաքի անցկացման վայրում գտնվող կամ դրան հարող շենքերի, շինությունների կամ այլ տարածքների ազատ մուտքն ու ելքը։

Ոստիկանությունը կարող է դադարեցնել հավաքը միայն այն դեպքում, եթե այլ կերպ հնարավոր չէ կանխել այլ անձանց սահմանադրական իրավունքների կամ հանրության շահերի անհամաչափ սահմանափակումը։ Ոստիկանությունը հավաքը դադարեցնելու պահանջով դիմում է հավաքի ղեկավարին, որը պարտավոր է այդ մասին անմիջապես տեղեկացնել հավաքի մասնակիցներին։

Հավաքի ղեկավարի բացակայության կամ հավաքի ղեկավարի կողմից ոստիկանության պահանջը չկատարելու դեպքերում ոստիկանության ներկայացուցիչը ոչ պակաս, քան երկու անգամ բարձրախոսով մասնակիցներից պահանջում է դադարեցնել հավաքը։ Նշված ժամկետում հավաքը կամովին չդադարեցվելու դեպքում ոստիկանությունը ցրում է հավաքը։

Համաչափության և այլ հիմնարար սկզբունքները

Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրենց լիազորություններն իրականացնելիս պարտավոր են ղեկավարվել համաչափության և վարչարարության մյուս հիմնարար սկզբունքներով` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան։

Հավաքների ազատության սահմանափակումների հիմքերը

Հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն այն դեպքում, երբ ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության և հասարակական կարգի պահպանումը, հանցագործությունների կանխումը, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը գերակայում են հավաքի ազատության նկատմամբ։ Արգելվում է նաև, հավաքների ազատության օգտագործումը սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն կամ պատերազմ քարոզելու նպատակով։

Հավաքներին մասնակցելու իրավունքը

Հավաքներին մասնակցելու իրավունք ունեն բոլորը: Ոչ ոք իրավունք չունի պարտադրելու անձին մասնակցել որևէ հավաքի կամ խոչընդոտել նրա մասնակցությունը որևէ հավաքի։ Հավաքի մասնակից է համարվում այն անձը, որը հավաքի անցկացման ժամանակ գտնվում է հավաքի վայրում` հավաքին մասնակցելու նպատակով:

Հավաքի մասնակից չեն հավաքի անցկացման վայրում կամ հավաքի անցկացման ժամանակ իրենց լիազորություններն իրականացնելու կամ աշխատանքային պարտականությունները կատարելու, ստեղծագործական գործունեություն կամ օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ գործունեություն իրականացնելու նպատակով գտնվող անձինք, ինչպես նաև հավաքի լուսաբանման նպատակով ներկա գտնվող զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները:

Հավաքի կազմակերպիչը

Հավաքի կազմակերպիչ կարող է լինել հավաքին մասնակցելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք, ինչպես նաև ցանկացած իրավաբանական անձ։ Հավաքի կազմակերպիչը հավաքի ղեկավարն է։ Եթե հավաքի ղեկավարի պարտականությունները փաստացի իրականացնում է այլ անձ, ապա նա է կրում հավաքի ղեկավարի համար սահմանված իրավունքները և պարտականությունները։

Հավաքներին մասնակցելու և հավաքներ կազմակերպելու սահմանափակումները

Սահմանադրական դատարանի անդամներն ու դատավորները, ինչպես նաև զինված ուժերում, ոստիկանությունում, ազգային անվտանգության, դատախազության մարմիններում ծառայողները հավաքներին մասնակցելիս պետք է քաղաքական չեզոքություն և զսպվածություն ցուցաբերեն։ Այս անձինք իրավունք չունեն կազմակերպելու այնպիսի հավաքներ, որոնք կարող են կասկածի տակ դնել իրենց քաղաքական չեզոքությունը։ Նրանք նաև իրավունք չունեն հավաքին մասնակցելու ծառայողական համազգեստով։ Իսկ մինչև 14 տարեկան անձինք հավաք կարող են կազմակերպել միայն իրենց օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնությամբ։

Պետական կառավարման ձևերից են՝ ունիտարը և դաշնայինը։

Ունիտար պետություններում գործում է 1 սահմանադրություն, միասնական օրենսդրություն, միասնական օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների մարմիններ։ Իսկ դաշնայինը գործում է ինքնակառավարվող պրովինցիաների, նահանգների կամ այլ տարածաշրջանների միությամբ, որոնք գտնվում են կենտրոնական կառավարության վերահսկողության ներքո:

Պետական կառավարման կարևորագույն ձևերից են՝ միապետությունն ու հանրապետությունը։

Միապետությունում իշխանությունն իրականացնում է միապետը, որի աթոռակալության իրավունքը փոխանցվում է ժառանգաբար՝ սերնդեսերունդ։ Միապետության ձևերից են՝ սահմանադրական, բացարձակ և դուալիստական։

Բացարձակ միապետության դեպքում երկրի բարձրագույն իշխանությունն ամբողջովին կենտրոնանում է միապետի ձեռքում։ Բացարձակ միապետությունում միապետն ունի անսահմանափակ բացառիկ իշխանություն։
Սահմանադրական միապետություններում միապետը հանդիսանում է պետության գլուխը, սակայն գործադիր իշխանության ձևավորման գործընթացի վրա որևէ կերպ չի ազդում, քանի որ կառավարության ձևավորման բացառիկ իրավունքը պատկանում է խորհրդարանին։
Դուալիստական միապետություններում միապետի իշխանությունը սահմանափակված է օրենսդրական դաշտում։ Միապետը ունի ընդունված օրենքների առնչությամբ խորհրդարանը և բացարձակ վետոյի իրավունքը լուծելու անսահմանափակ իրավունք: Կառավարությունը ձևավորում է միապետը։

Հանրապետությունում իշխանությունը ձևավորվում է ընտրությունների միջոցով։ Հանրապետության ձևերից են՝ նախագահական, կիսանախագահական և խորհրդարանական։

Նախագահական երկրներում պետության նախագահը կանգնած է երկրի գլխին, կառավարության ղեկավարն է և իրավունք ունի վետո դնել պառլամենտում քննարկվող հարցերի կամ պառլամենտի կողմից կայացված որոշումների վրա։
Կիսանախագահական համակարգում նախագահը և վարչապետը ակտիվ մասնակցություն ունեն պետության կառավարման գործընթացում։ Այստեղ նախագահին ընտրում է ժողովուրդը։
Խորհրդարանական հանրապետությունը հանրապետության տեսակ է, որը գործում է կառավարման խորհրդարանական համակարգի ներքո՝ համակարգ, որ նկատի ունի գործադիր և օրենսդիր թևերի իշխանության ոչ հստակ տարանջատմամբ։

Պետության կառավարման ձևերից են նաև՝ արիստոկրատիան և պոլիտեան։

Արիստոկրատիայի դեպքում իշխանությունը պատկանում է մի խումբ մարդկանց, ովքեր համարվում են բարձրագույն խավի ներկայացուցիչներ։ Պոլիտեայի դեպքում պետությունը ղեկավարում են շատերը։

Ժողովրդավարությունը ժողովրդի կամքով ձևավորվող և նրա շահերը պաշտպանող իշխանության համակարգ է: Քաղաքակիրթ երկրներում այն իշխանության իրականացման ամենատարածված ձևն է: Հանրապետության կամ իշխանության տերը ժողովուրդն է, որը որոշակի ժամկետով ընտրում է իր ներկայացուցիչներին՝ երկիրը կառավարելու համար: Ժողովուրդն իրեն պատկանող իշխանությունն իրականացնում է 2 ձևով՝ անմիջապես ինքը ՝ անմիջական ժողովրդաիշխանություն և իր ընտրած պետական մարմինների կամ պաշտոնատար անձանց միջոցով՝ ներկայացուցչական ժողովրդաիշխանություն

Անմիջական ժողովրդաիշխանության դեպքում հասարակության համար նշանակություն ունեցող որոշումներն ընդունում են անմիջականորեն բոլոր քաղաքացիները՝ հանրաքվեի կամ ընտրությունների միջոցով: Իսկ ներկայացուցչական ժողովրդաիշխանության դեպքում հասարակական գործերը կառավարում և որոշումներ են ընդունում ժողովրդի կողմից ընտրված մարմիններն ու պաշտոնատար անձինք:

Յունիսեֆ

ՄԱԿ-ի Միջազգային արտակարգ մանկական հիմնադրամ անվանումով հիմնադրամը ստեղծվել է 1946 թվականի դեկտեմբերի11-ին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի որոշումով՝ որպես երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում տուժած երեխաներին օգնություն ցուցաբերող արտակարգ կազմակերպություն։ Ենթադրվում էր, որ հիմնադրամը կլինի ժամանակավոր, բայց 1953 թվականին ՄԱԿ-ն ընդլայնեց կազմակերպության գործունեության շրջանակները և նրա իրավասությունները երկարաձգեց անորոշ ժամկետով։ Հիմնադրամը ստացավ իր ներկայիս անվանումը՝ պահպանելով նախնական հապավումը UNICEF։ Կազմակերպության կենտրոնական գրասենյակը տեղակայված է Նյու Յորքում։

Յուրաքանչյուր երկրի գրասենյակ իրականացնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի առաքելությունը՝ համագործակցության մշակված եզակի ծրագիր տվյալ կառավարության հետ։ Այս հնգամյա ծրագիրն ուղղված է երեխաների և կանանց իրավունքների իրականացման գործնական ուղիներին: Տարածաշրջանային գրասենյակներն ուղղորդում են այս աշխատանքը և անհրաժեշտության դեպքում ապահովում են տեխնիկական աջակցություն երկրի գրասենյակներին։ Ընդհանուր կառավարման և վարչության կազմակերպումը տեղի է ունենում շտաբում, որտեղ ձևավավորվում են երեխաների մասին գլոբալ քաղաքականություն: ՅՈՒՆԻՍԵՖ-ի բոլոր աշխատանքների ղեկավարումը և վերահսկումը 36 անդամներից բաղկացած գործադիր խորհուրդ է, որտեղ կառավարության ներկայացուցիչներ են: Նրանք սահմանում են քաղաքականություն, հաստատում են ծրագրեր և որոշում են վարչական, ֆինանսական ծրագրերը և բյուջեները: Գործադիր խորհրդի աշխատանքը համակարգվում է բյուրոյի կողմից, որը բաղկացած է նախագահից և չորս փոխնախագահներից, յուրաքանչյուր առաջնորդ, որը ներկայացնում է հինգ տարածաշրջանային խմբերից մեկը։ Այս հինգ առաջնորդները, յուրաքանչյուրը, որը ներկայացնում է հինգ տարածաշրջանային խմբերից մեկը, ընտրվում է գործադիր խորհուրդ ամեն տարի իր անդամների շրջանում, նախագահությունը, շրջանային խմբերի շրջանում, տարեկան կտրվածքով։ Որպես մաքսային հարց, անվտանգության խորհրդի մշտական անդամները չեն հանդիսանում գործադիր խորհրդի աշխատակիցներ։ Գործադիր խորհրդի քարտուղարի գրասենյակն աջակցում և ծառայում է գործադիր խորհրդին: Այն պատասխանատու է գործադիր խորհրդի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի քարտուղարության միջև արդյունավետ փոխհարաբերությունների պահպանման համար և օգնում է կազմակերպել գործադիր խորհրդի դաշտային այցելությունները:

Յունեսկօ

ՅՈՒՆԵՍԿՕ, լրիվ անվանումը՝ Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպություն, ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն, որը հիմնադրվել է Փարիզում: ՅՈՒՆԵՍԿՕ-ն ունի 193 անդամ երկիր և 11 ասոցացված երկիր, սակայն գոյություն ունեն նաև ազգային և տարածաշրջանային գրասենյակներ։ Կազմակերպության հիմնական նպատակն է նպաստել խաղաղության և անվտանգության պահպանմանը զարկ տալով միջազգային համագործակցությանը կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում բարեփոխումների իրականացման միջոցով։ Դա նպատակ ունի Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ հռչակված հիմնարար ազատությունների հետ մեկտեղ մեծացնել համընդհանուր հարգանքը արդարության, օրենքի ուժի, մարդու իրավունքների նկատմամբ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ձգտում է իրականացնել իր նպատակները հինգ մեծ ծրագրերի միջոցով՝ կրթություն, բնական գիտություններ, սոցիալական գիտություններ, մշակույթ և հաղորդակցություն/տեղեկատվություն։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հանդիսանում է Ազգերի լիգայի Ինտելեկտուալ համագործակցության միջազգային կոմիտեի իրավահաջորդը։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հովանավորվող նախագծերը ներառում են՝ գրագիտություն, տեխնիկական և ուսուցիչների վերապատրաստման ծրագրեր, միջազգային գիտական ծրագրեր, անկախ մեդիայի և մամուլի ազատության խթանում, տարածաշրջանային և մշակութային պատմական նախագծեր, մշակութային բազմազանության խթանում, համաշխարհային գրականության թարգմանություններ, միջազգային համագործակցության համաձայնագրեր, որոնք ապահովում են համաշխարհային մշակութային և բնական ժառանգության անվտանգությունը (Համաշխարհային ժառանգության օբյեկտներ), մարդու իրավունքների պահպանում։ Հանդիսանում է նաև ՄԱԿ-ի Զարգացման խմբի անդամ։

ՄԱԿ

Միավորված ազգերի կազմակերպությունը կամ ՄԱԿ-ը միջկառավարական կազմակերպություն է, որի առաջադրանքն է պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ, հասնել միջազգային համագործակցության և ազգերի միջև գործողությունների ներդաշնակման կենտրոնում լինել: 1945 թվականի հոկտեմբերի 24-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին, ստեղծվեց այս կազմակերպությունը՝ հետագա պատերազմները կանխարգելելու նպատակով: Հիմնադրման պահին ՄԱԿ-ն ուներ անդամ 51 երկիր, այժմ՝ 193: ՄԱԿ-ը անարդյունավետ Ազգերի լիգայի իրավահաջորդն է:

Իմանալով այս ամենը մեզ մոտ հարց է առաջանում։ Ինչո՞ւ է ՄԱԿ-ը լռում։ Արդյո՞ք պարտավոր է ՄԱԿ-ը պահպանել խաղաղությունը Արցախում, եթե այն ճանաչված չէ։ Եթե պատսխանը ոչ է, ապա եկեք չմոռանանք, որ ՄԱԿ-ի հովանավորության ներքո գործող ՅՈՒՆԻՍԵՖ-ի գլխավոր առաջադրանքն է, որ յուրաքանչյուր երեխա վաղ մանկությունից մինչ պատանեկություն կյանքի պահպանման և զարգանալու հնարավորություն ունենա: Այսինքն ՄԱԿ-ը չի կատարում իր պարտականությունները։

Երեխայի իրավունք

Մ ա ս1

Հ ո դ վ ա ծ  1
Սույն Կոնվենցիայի նպատակների համար երեխա է համարվում տասնութ տարին չլրացած յուրաքանչյուր անձ, եթե նրա նկատմամբ կիրառվող օրենքով նա չափահասության չի հասնում ավելի վաղ:

Հ ո դ վ ա ծ  5
Մասնակից պետությունները հարգում են ծնողների, համապատասխան դեպքերում նաև տեղական սովորություններով նախատեսված ընդլայնված ընտանիքի կամ համայնքի անդամների, խնամակալների կամ երեխայի համար օրենքով պատասխանատու այլ անձանց պատասխանատվությունը, իրավունքները և պարտականությունները՝ երեխայի զարգացող ունակություններին համապատասխան ուղղություն տալու երեխային՝ նրա կողմից սույն Կոնվենցիայով ճանաչված իրավունքներն իրականացնելիս:

Հ ո դ վ ա ծ  7
1. Երեխան գրանցվում է ծնվելուց անմիջապես հետո և ծննդյան պահից ձեռք է բերում անվան և քաղաքացիության իրավունք, ինչպես նաև, որքան դա հնարավոր է, իր ծնողներին ճանաչելու և նրանց խնամքի իրավունք:

Հ ո դ վ ա ծ  8
1. Մասնակից պետությունները պարտավորվում են օրենքով նախատեսված կարգով՝ առանց անօրինական միջամտության, հարգել երեխայի իրավունքը՝ պահպանելու իր ինքնությունը՝ ներառյալ քաղաքացիությունը, անունը և ընտանեկան կապերը:

2. Եթե երեխան անօրինական կերպով զրկվում է իր ինքնության որոշ կամ բոլոր տարրերից, մասնակից պետությունները տրամադրում են համապատասխան աջակցություն և պաշտպանություն՝ շուտափույթ կերպով նրա ինքնությունը վերականգնելու նպատակով:

Հ ո դ վ ա ծ  11
1. Մասնակից պետությունները միջոցներ են ձեռնարկում երեխաների ապօրինի տեղափոխումների և արտասահմանից չվերադառնալու դեմ պայքարելու համար:

Հ ո դ վ ա ծ  13
1. Երեխան իրավունք ունի ազատորեն արտահայտելու իր կարծիքը, այդ իրավունքը ներառում է ցանկացած բնույթի տեղեկատվություն և գաղափարներ որոնելու, ստանալու և հաղորդելու ազատությունը՝ անկախ սահմաններից, գրավոր կամ տպագիր ձևով, ստեղծագործության տեսքով կամ այլ միջոցներով՝ երեխայի ընտրությամբ:

2. Այդ իրավունքի իրագործումը կարող է ենթարկվել որոշակի սահմանափակումների, սակայն այդ սահմանափակումները կարող են լինել միայն այնպիսիք, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են.
(ա) այլ անձանց իրավունքները և հեղինակությունը հարգելու, կամ
(բ) պետական անվտանգությունը կամ հասարակական կարգը (ordre pսblic), կամ բնակչության առողջությունը, կամ բարոյականությունը պաշտպանելու համար:

Հ ո դ վ ա ծ  14
1. Մասնակից պետությունները հարգում են երեխայի՝ մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքը:

2. Մասնակից պետությունները հարգում են ծնողների և համապատասխան դեպքերում օրինական խնամակալների իրավունքն ու պարտականությունները՝ երեխայի զարգացող ընդունակություններին համապատասխան, ուղղություն տալու երեխային իր իրավունքներն իրականացնելիս:

3. Իր կրոնը կամ հավատը դավանելու ազատությունը կարող է ենթարկվել միայն այնպիսի սահմանափակումների, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են պետական անվտանգության, հասարակական կարգի, բնակչության բարոյականության և առողջության կամ այլ անձանց հիմնարար իրավունքների կամ ազատությունների պաշտպանության համար:

Հ ո դ վ ա ծ  21
Որդեգրման համակարգն ընդունող և/կամ թույլատրող մասնակից պետություններն ապահովում են, որ երեխայի լավագույն շահերը հաշվի առնվեն առաջնահերթ կերպով, և նրանք.
(ա) ապահովում են, որ երեխայի որդեգրումը թույլատրվի միայն իրավասու մարմինների կողմից, որոնք կիրառվող օրենքի և ընթացակարգի համաձայն և գործին առնչվող ողջ հավաստի տեղեկատվության հիման վրա որոշում են որդեգրման թույլատրելիությունը՝ ելնելով երեխայի կարգավիճակից՝ կապված ծնողների, հարազատների և օրինական խնամակալների հետ, և այն, որ անհրաժեշտության դեպքում, շահագրգիռ անձինք տվել են որդեգրման վերաբերյալ իրենց համաձայնությունը հնարավոր անհրաժեշտ խորհրդատվության հիման վրա,
(բ) ընդունում են, որ այլ երկրում որդեգրումը կարող է դիտվել որպես երեխայի նկատմամբ խնամքի այլընտրանքային միջոց, եթե երեխայի նկատմամբ չի կարող խնամակալություն սահմանվել կամ երեխան չի կարող տեղավորվել որդեգրող ընտանիքում, և եթե երեխայի ծագման երկրում որևէ պատշաճ կերպով խնամքի ապահովումն անհնար է,
(գ) երաշխավորում են, որ այլ երկրում որդեգրվող երեխան օգտվի այնպիսի պաշտպանությունից ու ստանդարտներից, որոնք համարժեք են ներպետական որդեգրման դեպքում գործող պաշտպանությանը և չափանիշներին,
(դ) ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները, որպեսզի այլ երկրում որդեգրման դեպքում երեխայի տեղավորումն ընտանիքում չհանգեցնի դրա հետ կապված անձանց համար չարդարացված ֆինանսական օգուտներ ստանալուն,
(ե) անհրաժեշտության դեպքում սույն հոդվածի նպատակներին նպաստում են երկկողմ և բազմակողմ պայմանավորվածությունների և համաձայնագրերի կնքման միջոցով և դրա շրջանակներում ձգտում են երաշխավորել, որ երեխային այլ երկրում տեղավորելն իրականացվի իրավասու իշխանությունների կամ մարմինների կողմից:

Հ ո դ վ ա ծ  23
1. Մասնակից պետություններն ընդունում են, որ մտավոր կամ ֆիզիկական խեղումներով երեխան պետք է ապրի լիարժեք և արժանավայել կյանքով այնպիսի պայմաններում, որոնք ապահովում են նրա արժանապատվությունը, նպաստում են ինքնավստահությանը և դյուրացնում են նրա ակտիվ մասնակցությունը հասարակական կյանքին:

Հ ո դ վ ա ծ  28

1. Մասնակից պետությունները ճանաչում են երեխայի կրթության իրավունքը և հավասար հնարավորությունների հիման վրա այդ իրավունքի իրականացմանն աստիճանաբար հասնելու համար նրանք, մասնավորապես.
(ա) մտցնում են պարտադիր և անվճար տարրական կրթություն,
(բ) խրախուսում են միջնակարգ կրթության տարբեր ձևերի, ներառյալ՝ ընդհանուր և մասնագիտական կրթության զարգացումը, ապահովում են դրանց մատչելիությունը բոլոր երեխաների համար և ձեռնարկում են այնպիսի անհրաժեշտ միջոցներ, ինչպիսիք են անվճար կրթություն տրամադրելը և կարիքի դեպքում ֆինանսական օգնություն ցույց տալը,
(գ) բոլոր համապատասխան միջոցներով ապահովում են բարձրագույն կրթության մատչելիությունը՝ ըստ յուրաքանչյուրի ընդունակությունների,
(դ) ապահովում են կրթական և մասնագիտական տեղեկատվության և ուղեցույցների մատչելիությունը բոլոր երեխաների համար,
(ե) միջոցներ են ձեռնարկում նպաստելու կանոնավոր դպրոց հաճախելուն և դպրոցը թողած սովորողների թվաքանակի նվազմանը:

Հ ո դ վ ա ծ  31
1. Մասնակից պետությունները ճանաչում են երեխայի հանգստի և ժամանցի, իր տարիքին համապատասխան խաղերին ու զվարճալի միջոցառումներին և մշակութային կյանքին ազատորեն մասնակցելու և արվեստով զբաղվելու իրավունքը:

2. Մասնակից պետությունները հարգում և խրախուսում են երեխայի՝ մշակութային և ստեղծագործական կյանքին բազմակողմանիորեն մասնակցելու իրավունքը և նպաստում են մշակութային ու ստեղծագործական գործունեության, հանգստի և ժամանցի համար համապատասխան և հավասար հնարավորությունների տրամադրմանը:

Հ ո դ վ ա ծ  34

Մասնակից պետությունները պարտավորվում են երեխային պաշտպանել սեռական շահագործման բոլոր ձևերից և սեռական չարաշահումից: Այդ նպատակով մասնակից պետությունները, մասնավորապես, ներպետական, երկկողմ և բազմակողմ մակարդակներով ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի կանխարգելեն.
(ա) երեխային ցանկացած ապօրինի սեռական գործունեության դրդելը կամ հարկադրելը,
(բ) շահագործման նպատակով երեխաներին պոռնկության մեջ կամ այլ ապօրինի սեռական պրակտիկայում օգտագործելը,
(գ) շահագործման նպատակով երեխաներին պոռնոգրաֆիայի և պոռնոգրաֆիկ նյութերի մեջ օգտագործելը:

Հ ո դ վ ա ծ  35
Մասնակից պետություններն ազգային, երկկողմ և բազմակողմ մակարդակներով ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները երեխաների առևանգումը, նրանց վաճառքը կամ ցանկացած նպատակով և ցանկացած ձևով նրանց առուվաճառքը կանխելու համար:

Հ ո դ վ ա ծ  39
Մասնակից պետությունները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ նպաստելու համար դաժան վերաբերմունքի, շահագործման կամ չարաշահման ցանկացած ձևի, խոշտանգումների կամ ցանկացած այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի, զինված ընդհարումների զոհ դարձած երեխայի ֆիզիկական կամ հոգեբանական վերականգնմանը և սոցիալական վերաինտեգրացմանը: Նման վերականգնումը և վերաինտեգրացումն իրականացվում են երեխայի առողջությունը, ինքնահարգանքը և արժանապատվությունն ապահովող պայմաններում:

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Ավագ դպրոց 11-րդ դասարան